Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը Հայաստանում գործարկել է քաղաքական հետապնդվողների ռեգիստր, որտեղ ներառվելու են ՔԻՀԿ-ի ուսումնասիրությամբ քաղաքական բնույթ ունեցող հետապնդումների ենթարկված անձինք։
Կենտրոնի պարզաբանմամբ՝ ռեգիստրը ստեղծվել է որպես քաղաքացիական վերահսկողության գործիք։ Այն հասարակությանը, լրագրողներին և միջազգային կառույցներին հնարավորություն է տալիս ամբողջական պատկեր ստանալ ու հաշվետվողականություն պահանջել այն դեպքերում, երբ իրավական համակարգը ծառայեցվում է քաղաքական նպատակների։
«Այսօր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ներկայացնում է երկու գործիք.
- Հետապնդման քաղաքական դրդապատճառի վերհանման մեթոդաբանություն, որն օգնում է հստակ չափանիշներով որոշել, թե ե՞րբ է հետապնդումը կրում քաղաքական բնույթ
- Ռեգիստր — Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկվողների փաստագրված ցանկ
Ցանկը դեռևս ավարտուն չէ, իսկ գործիքը կարող է ենթարկվել փոփոխությունների։ Այս պահին դրանում ներառված են բացառապես այն անձինք, ում գործերն արդեն իսկ ուսումնասիրվել ու ներկայացվել են ՔԻՀԿ-ի նախորդ հրապարակումներում:
ՔԻՀԿ-ի գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անհատական նվիրվատվությունների միջոցով, որոնք ունեն հստակ չափանիշներ:
ՔԻՀԿ-ն շարունակում է ուսումնասիրել այլ հետապնդումները՝ ներառյալ 2026թ ընտրությունների, ՀԱՍԵ դեմ շարունակվող արշավի համատեքստերում»,- հայտնում են Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնից: