Կիևի գործակալին հանձնարարել են պայթեցնել զինվորականի մեքենան․ ՌԴ ԱԴԾ–ի տեսանյութը

https://arm.sputniknews.ru/20260824/kievi-gvortsakalin-handznararel-en-pajtecnel-zinvvorakani-meqenan-rd-adtsi-tesanjuty-106056848.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106042142_269:0:1229:720_1920x0_80_0_0_25e65556ed1606cf7cd801872c09d574.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ղրիմ, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео

ղրիմ, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ձերբակալվածը դրամական պարգևի դիմաց ճշտել է Սևծովյան նավատորմի զինծառայողների և Ղրիմի հասարակական գործիչների բնակության հասցեները, ինչպես նաև բաց աղբյուրներից տեղեկություններ էր հավաքել իրավապահ մարմինների աշխատակիցների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Ղրիմում ձերբակալել են Եվպատորիայի 23-ամյա բնակչի, որը կասկածվում է պետական դավաճանության և Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համագործակցելու մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմական օբյեկտների և Սևծովյան նավատորմի զինծառայողների մասին, իսկ ավելի ուշ հանձնարարություն է ստացել, որ Սևաստոպոլում պայթեցնի նրանցից մեկի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը, Եվպատորիայի բնակիչը Telegram-ի միջոցով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի հետ և համաձայնել է կատարել նրա հանձնարարությունները։ Մասնավորապես նա ուկրաինական կողմին փոխանցել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք տեղեկություններ են պարունակել Ղրիմում ՌԴ զինված ուժերի օբյեկտների տեղակայման վայրերի մասին։

Բացի այդ, ԱԴԾ-ի տվյալներով, ձերբակալվածը դրամական պարգևատրման դիմաց ճշտել է Սևծովյան նավատորմի զինծառայողների և Ղրիմի հասարակական գործիչների բնակության հասցեները, ինչպես նաև բաց աղբյուրներից տեղեկություններ է հավաքել իրավապահ մարմինների աշխատակիցների մասին։

Նախնական հանձնարարությունները կատարելուց հետո համակարգողը տղամարդուն առաջարկել է մահափորձ իրականացնել Սևծովյան նավատորմի զինծառայողի նկատմամբ։ Դրա համար նա պետք է ինքնաշեն պայթուցիկ սարք վերցներ նախապես պատրաստված թաքստոցից և Սևաստոպոլում տեղադրեր զինվորականի ավտոմեքենայի տակ։

ԱԴԾ-ի հրապարակած տեսանյութում ձերբակալվածը պատմել է, որ ուկրաինացի համակարգողն իրեն է փոխանցել ինքնաշեն պայթուցիկ սարքի թաքստոցի կոորդինատները։

«Նրա հանձնարարությամբ ես պետք է դիվերսիա իրականացնեի Սևաստոպոլ քաղաքում»,- ասել է նա։

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով («Պետական դավաճանություն»)։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Ղրիմի բնակիչը սահմանապահ ծառայության մասին տվյալներ է փոխանցել Կիևին. նա ձերբակալվել է

Leave a comment