«Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ և չպետք է զբաղվի քաղաքականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։

Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել որպես պետություն՝ պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ»,- այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ․․․ Մեզ պետք է եկեղեցու բարեկարգման օրակարգ․․․ Ունենք ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա նաև հավելել է, որ ոչ միայն հոգևորականները, այլ նաև բոլորն ունեն քաղաքական հայացքներ ունենալու իրավունք․ «Բայց պատարագի խորանն օգտագոծել և քարոզների ժամանակ քաղաքաան քարոզ անելը սրբապղծություն է»։

Leave a comment