Փաշինյանը խորհրդարանում օրենք խախտեց | Factor.TV

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ԱԺ-ում ներկայացնում էր Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը, խախտեց ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքը։ Բանն այն է, որ գլխավոր զեկուցողին` տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին զեկույցը ներկայացնելու համար հատկացվում է մինչև մեկ ժամ։

«Վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրան կարող են տրվել հարցեր»,- ասվում է ԱԺ կանոնակարգ օրենքում:

Փաշինյանը, մինչդեռ, խախտել է այս կարգը` ելույթ ունենալով 1 ժամ 32 րոպե:

Արփի Հակոբյան

Leave a comment