ԳԹԿ-ն հրապարակել է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները:
Yerkir.am-ը անդրադարձել է Ագրարային համալսարան միասնական ընդունելության քննությունների հիմնական փուլում ընդունված դիմորդների թիվն՝ ըստ մասնագիտությունների․
Yerkir.am-ը ներկայացնում է նաև Ագրարային համալսարանի միասնական ընդունելության քննությունների լրացուցիչ փուլում /թափուր տեղերի մրցույթի արդյունքում/ ընդունված դիմորդների թիվն՝ ըստ մասնագիտությունների․
1. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 1,
2.Բույսերի պաշտպանություն – 0,
3. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ – 0,
4. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա – 0,
5. Ագրոէկոլոգիա – 0,
6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում – 0,
7. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն 0,
8. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն – 0,
9. Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն – 0,
10. Անասնաբուժություն – 5,
11. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն – 0,
12. Ճշգրիտ գյուղատնտեսություն – 0,
13. Ջերմատնային ագրոտեխնոլոգիա – 0,
14. Պարենամթերքի տեխնոլոգիա – 0,
15. Սննդամթերքի անվտանգություն – 3,
16. Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա – 0,
17.Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր – 0,
18. Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա – 0,
19. Ագրոբիզնես և ֆինանսներ – 16:
Կարող ենք արձանագրել, որ
1. 19 մասնագիտություններից 15-ում որևէ դիմորդ չի ընդունվել, 2 մասնագիտություններում ընդունվել է 1 և 3 ուսանող,
2. գերակա ագրարային 14 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 9 ուսանող,
3. ընդունված 25 դիմորդներից 16-ը կամ 64 տոկոսը ընտրել են տնտեսագիտական մասնագիտություններ,
4. ընդունված 25 դիմորդներից 18-ը կամ 72 տոկոսը տղաներ են, ովքեր մոտ ապագայում զորակաչվելու են բանակ
5. ընդունված 25 ուսանողներից ընդամենը 2-ն են առաջին հայտով դիմել ագրարայինի թափուր տեղերի մրցույթին
6. ընդունված 25 դիմորդների 90 տոկոսը ընդունելության քննություններից ստացել է ցածր գնահատականներ:
Իսկ թե ինչպես է նման պայմաններում մատուցվելու որակյալ կրթական ծառայություններ, անհասկանալի է:
«Կեցցեն» ԿԳՍՄ նախարար տիկին Ժաննան և ռեկտոր պարոն Հրաչյան: