Ուկրաինայի հարձակման հետևանքով Կրասնոդարի երկրամասում զոհված երեխաների թիվը հասել է 3–ի

Բաժանորդագրվել

Կրասնոդարի երկրամասը օգոստոսի 24-ի գիշերը ենթարկվել է ԱԹՍ–ների զանգվածային հարձակման։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով երեք դեռահաս է զոհվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովան։

«Սարսափելի ողբերգություն Կրասնոդարի երկրամասում։ Այս գիշեր Ուկրաինայի զանգվածային հարձակման հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է երեք դեռահաս՝ 13, 15 և 16 տարեկան»,- գրել է նա MAX հարթակի իր ալիքում։

Կրասնոդարի երկրամասը օգոստոսի 24-ի գիշերը ենթարկվել է ԱԹՍ–ների զանգվածային հարձակման։ Ավելի վաղ մարզի իշխանությունները հայտնել էին, որ ԱԹՍ–ի բեկորներն ընկել են Կրասնոդարում գտնվող մանկական մասնավոր կենտրոնի վրա։ Ի սկզբանե հաղորդվում էր երկու զոհված երեխայի և յոթ տուժածի մասին։

Leave a comment