Բաքվում պահվող հայրենակիցների վերադարձի հարցը օրակարգից դուրս չի գալու․ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260824/baqvum-pahvvogh-hajrenakicneri-veradardzi-harcy-orakargic-durs-chi-galu-pashinjan-106043624.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106041270_89:0:1512:1067_1920x0_80_0_0_00ef5c9ca4ced7e25884789ca465073d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գերի, նիկոլ փաշինյան, արցախ

հայաստան, գերի, նիկոլ փաշինյան, արցախ

Բաժանորդագրվել

Ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում 19 հայ գերի կա։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Բաքվում պահվող հայրենակիցների ազատ արձակումը դուրս չի գա Հայաստանի կառավարության օրակարգից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։

«Մեր հայրենակիցների ազատ արձակումն ու վերադարձը երբեք դուրս չի եկել մեր օրակարգից և դուրս չի գա, քանի դեռ խնդիրը չի լուծվել», – հայտարարեց նա։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment