Կարող ենք արձանագրել, որ «Չորրորդ Հանրապետությունը» հիմնադրված է․ Փաշինյանը ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.08.2026 | 10:42

«Կարող ենք արձանագրել, որ «Չորրորդ Հանրապետությունը» հիմնադրված է, «Չորրորդ Հանրապետությունն» իրականություն է»,-  Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է մի տեսլականի օգտին, որը վերաձևակերպում է պետության բուն գործառութային նշանակությունը։ 

«2021 թվականին, օրինակ, այն պայմաններում, երբ ընդդիմությունը զարգացնում էր «պարտված իշխանությունը պետք է հեռանա» թեզը, ժողովուրդը վստահության քվե տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Մինչդեռ 1994 թվականից ի վեր պատերազմում հաղթանակի թեզով կամ որպես հաղթական առաջնորդ հանդես եկած նախկին նախագահներից որևէ մեկը ընտրություններում չի ստացել ժողովրդի վստահության մանդատը և ստիպված է եղել բռնազավթել իշխանությունը՝ կեղծիքների, ուժի կիրառման և կամ սպանությունների ու ահաբեկումների միջոցով»,- ասաց Փաշինյանը։ 

Ըստ վարչապետի՝ եթե 1990 թվականի Անկախության հռչակման հիմքում պատմական արդարության վերականգնման փիլիսոփայությունն էր, ապա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության առանցքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29 743 կմ² տարածքում քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, խաղաղությունն ու բարեկեցությունն ապահովելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment