Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար․ Աբրահամյան

Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար․ Աբրահամյան

Այս իշխանության գալուստը դեռ 2018 թվականին նշանավորվեց բանակի, նրա սպայակազմի, հրամանատարների դեմ զտումներով՝ «սվոյներ-չուժոյներ» սկզբունքով, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Քանի որ «սվոյները» քիչ էին, մեծ թափով՝ մի քանի փուլով, սկսեցին «մաքրել» բանակը սկզբունքային, մեծ փորձառություն և հեղինակություն ունեցող հրամանատարներից։

Առաջինը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն էր, իսկ հետո շարքը շարունակվեց նաև Գրիգորի Խաչատուրովով և մեծաթիվ այլ զինվորականներով։

Վերջին «չիստկան» 2026-ի ընտրական փուլում էր, որին նախորդեց և հաջորդեց նոր կադրային ջարդ։

Եթե նույնիսկ մյուս գործոնները մի կողմ դնենք, ապա այսքան հրամանատարների, տարբեր օղակների սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար»:

Leave a comment