Օմանի արտգործնախարարը Թեհրան կայցելի Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների համար. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ Ալ Բուսաիդին վաղը կայցելի Թեհրան, որտեղ կշարունակի իրանական կողմի հետ բանակցությունները Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին։

Այցը տեղի կունենա տարածաշրջանային լարվածության և Հորմուզի նեղուցով նավագնացության կտրուկ կրճատման ֆոնին։

Բացի այդ, այսօր Իրան կժամանի Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը։ Ավելի վաղ նա հանդես է եկել որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:

Օմանն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի թեման

Leave a comment