Թեթևամտությո՞ւն, թե՞ ծանր աշխատանք. «Լեդի Անին» պատմում է` ինչ կա բլոգինգի կուլիսներում

https://arm.sputniknews.ru/20260823/tetevamtutjun-te-tsanr-ashkhatanq-ledi-anin-patmum-e-inch-ka-blvogingi-kulisnerum-105899170.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/13/105897280_186:0:1626:1080_1920x0_80_0_0_e8127a3a247912200479f110825d7690.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բլոգեր, տեսանյութեր, տեսանյութ, видео

բլոգեր, տեսանյութեր, տեսանյութ, видео

Համացանցում տարածված կարծրատիպն այն մասին, թե բլոգերները «թիթեռի կյանքով ապրող» թեթևամիտ մարդիկ են, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ «Աբովյան Time»–ի եթերում ֆուդ-բլոգեր Անի Մանուկյանը` «Լեդի Անին», խոսել է 21–րդ դարի նորաձև մասնագիտություն դարձած բլոգինգինգի կուլիսների մասին։

«Երբեմն լինում են շրջաններ, երբ հոգեպես լավ վիճակում չես գտնվում, սակայն պարտավորվածություն ես զգում և պետք է շարունակես նկարել, որովհետև դա քո աշխատանքն է»,- պատմում է բլոգերը։

Հիմնականում սննդի թեմատիկայով հանդես եկող «Լեդի Անին» ընդգծում է՝ իր հետևորդների մեծ մասը 12-ից 30 տարեկան դեռահասներն ու երիտասարդներն են։ Այս հանգամանքը կրկնակի մեծացնում է պատասխանատվության զգացումը, հատկապես գովազդային առաջարկների ընտրության հարցում։

«Ես շատ խիստ եմ ֆիլտրում գովազդները։ Եթե գիտեմ, որ մթերքը որակով չէ, բնականաբար, երբեք չեմ առաջարկի իմ հետևորդներին, քանի որ նրանց հանդեպ մեծ պատասխանատվություն ունեմ»,- նշում է նա։

«Չգիտեի, որ Հայաստանն այսքան գեղեցիկ է». ինչպես բլոգերը բացահայտեց նախնիների երկիրը

Անդրադառնալով համացանցային տիրույթում անձնական սահմանների հանրայնացմանը՝ բլոգերը նշում է, որ չնայած հասարակության շրջանում ուրիշների կյանքին հետևելու մեծ հետաքրքրությանը, ինքն նախընտրում է չանցնել թույլատրելի սահմանները և կենտրոնանալ հենց իր կոնտենտի վրա։

Միևնույն ժամանակ, բլոգերը չի թաքցնում իր մտահոգությունը համացանցում առկա բացասական միտումների վերաբերյալ և բացահայտ կողմ է արտահայտվում ոլորտում որոշակի օրենսդրական կարգավորումներին։

«Ինտերնետը շատ մեծ զենք է, որը տրված է բոլորին։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր քարոզում են ռադիկալ կամ բացասական մտքեր։ Այդ իսկ պատճառով ես այն մարդկանցից մեկն եմ, ովքեր միայն կուրախանան, եթե այս ոլորտում որոշակի օրենքներ և արգելքներ մտցվեն», – հավելում է նա։

Մանրամասները` տեսանյութում։

Leave a comment