Աստված խառնաշփոթի Աստված չէ. ֆրանսիական հայտնի SOS Chrétiens dOrient-ը սատարում է Վեհափառ Հայրապետին


Թեմա

Մերձավոր Արեւելքում եւ այլ երկրներում գործող ֆրանսիական հայտնի SOS Chrétiens d’Orient կազմակերպությունը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին եւ հիշեցրել՝ Աստված խառնաշփոթի Աստված չէ:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է անում հայ ժողովրդին 2026 թվականը դարձնել հոգեւոր վերազարթոնքի եւ միասնության տարի՝ մի իրավիճակում, որը նշանավորվում է բաժանումներով, Եկեղեցու դեմ ուղղված հալածանքներով եւ հոգեւորականների անարդար բանտարկմամբ։ Նա հորդորում է մերժել ատելությունն ու հակամարտությունները, պաշտպանել Արցախի հայերի իրավունքները, աղոթել բանտարկյալների, բանակի եւ փորձությունների միջով անցնող ընտանիքների համար եւ ամուր մնալ հավատքի մեջ՝ խաղաղության ու հույսի մեջ ազգը վերակառուցելու համար», – ասված է SOS Chrétiens d’Orient-ի պաշտոնական էջում, որը մեջբերել է Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձն ամբողջությամբ:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment