ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․
«Այն, ինչ կատարվում է ՀՀ Զինված ուժերում, քաղաքական է, պետական կառավարման հարց է։ Պատասխանատուն մեկ մարդ է, (եվ այդ մարդը Նիկոլն է)։
Վաղը խորհրդարանում նա փորձելու է ներկայացնել հաջորդ կառավարության ծրագիրը։ Այդժամ խոսելու ենք։ Մանրակրկիտ ներկայացնենք այս իրավիճակի պատճառները»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին հայտի է դարձել, որ ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել։
Նշենք, որ սա օգոստոսին խաղաղ պայմաններում ԶՈՒ զինծառայողների մահվան երրորդ դեպքն է։