Հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների պահեստավորման վայրերին։

Նախարարությունից հայտնել են նաև, որ մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին՝ 159 շրջանում։

Leave a comment