Այսօր՝ օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, «Chevrolet» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։