Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ․ 24News

ՊՆ N զորամասում մահացած զինծառայողը 24News-ի տեղեկություններով Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զինվորն է մահացել։

Պաշտպանության նախարարությունն էլ քիչ առաջ հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 

Leave a comment