Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել հունական «Օլիմպիակոսի» կազմում:
Հունաստանի առաջնության առաջին տուրում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Ատրոմիտոսի» դեմ հանդիպմանը՝ փոխարինման մտնելով 57-րդ րոպեին: «Օլիմպիակոսը» հաղթել է նվազագույն հաշվով: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփել է անգոլացի պաշտպան Դավիդ Կարմոն:
Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանն օրեր առաջ սերբական «Ցրվենա Զվեզդայից» է տեղափոխվել «Օլիմպիակոս», որի կազմում խաղում է 71 համարի մարզաշապիկով:
Դավիթ Եղիազարյան