ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել, կա զոհ։ Այդ մասին հայտնում է MakaryanNews–ը։
Տելեգրամ ալիքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել այսօր. ժամկետային ծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին:
Սպանության պատճառը, ըստ MakaryanNews–ի` եղել է վիճաբանության ընթացքում հնչած հայհոյանքը: Զինծառայողը, ում հասցեին հնչել է հայհոյանքը, զենքը վերցրել և սպանել է իրեն հայհոյողին:
ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս պահին զերծ կմնան մեկնաբանելուց. ավելի ուշ կմանրամասնեն։