ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել։
Թե որն է եղել մահվան պատճառը՝ դեռևս հայտնի չէ։
«Makaryannews» լրատավականի փոխանցմամբ՝ զինծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքով կրակել է զինծառայողի վրա։
ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել լուրը։
Հիշեցնենք՝ Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական պայմաններում մահերի թվի ահագնացող ցուցանիշների ֆոնին Նիկոլ Փաշինյանը փոխեց ՊՆ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանին՝ նշանակելով նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին: