Ստեփանավանում այրվել է բնակելի տնակ. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվել է բնակելի տնակ, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22–ին՝ ժամը 22։48–ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող վագոն–տնակում և ներսում կա քաղաքացի։

Փրկարարները վագոն–տնակից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնությանը, որտեղ էլ արձանագրվել է քաղաքացու մահը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22–ին, մարվել՝ օգոստոսի 23–ին՝ ժամը 00։02–ին։

Այրվել է վագոն–տնակի մոտ 15 քմ հատվածը։

Leave a comment