Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ու ոչնչացրել ուկրաինական 328 անօդաչու թռչող սարք։

Այս մասին ասվում է գերատեսչության ամփոփագրում։

«Անցած գիշերվա ընթացքում՝ օգոստոսի 22-ի Մոսկվայի ժամանակով 20:00-ից մինչև օգոստոսի 23-ի 08:00-ն, հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 328 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,– նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՕՊ միջոցները ոչնչացրել են ուկրաինական զինված ուժերի 26 «Ֆլամինգո» հրթիռ և 8477 անօդաչու թռչող սարք։

Leave a comment