Օրենբուրգում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են «Ozon» ընկերության լոգիստիկ համալիրի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Քաղաքի ղեկավար Ալբերտ Յումադիլովը հայտնել է, որ հրդեհը կարճ ժամանակում մարվել է։
Նրա խոսքով՝ մի քանի անօդաչու թռչող սարք խոցվել է հատուկ տնտեսական գոտու տարածքում, որտեղ տեղակայված են արդյունաբերական ձեռնարկություններ։
Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ պահեստից տարհանվել է ավելի քան 300 աշխատակից, և բոլոր համակարգերը գործել են բնականոն ռեժիմով։
Քաղաքի ղեկավարի փոխանցմամբ՝ տուժածներ չկան։