ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը չկարողացավ մեդալ նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։

Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը զբաղեցրեց 8-րդ տեղը:

Արթուր Դավթյանը փայլուն կատարեց առաջին ցատկը և արժանացավ ամենաբարձր միավորին` 14.833: Սակայն նա ձախողեց երկրորդ ցատկը, ստացավ 13.366 միավոր ու մնաց առանց մեդալի:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Նազար Չեպուրնին, որը հավաքեց 14.566 միավոր:

Հայաստանի հավաքականը ԵԱ-ում ունի մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ։ Ավելի վաղ Արթուր Ավետիսյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել օղակների վարժությունում, իսկ նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանն արժանացել էր արծաթ մեդալի, Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment