Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են․ Փաշինյան

Փաշինյանը համարում է, որ խաղաղությունն Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցի լուծման առանցքային պայմանն է


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։


«Բայց պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել», – նշել է Փաշինյանը։


Պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական Ադրբեջանից հայ գերիների վերադարձը, Փաշինյանը հարց բարձրացրեց տվյալ խնդրի լուծման վերաբերյալ հստակ տեսլականի առկայության մասին:


«Այս թեման մշտական մեր ուշադրության կենտրոնում է, իսկ լուծումը խաղաղությունն է, կոնֆլիկտի միջավահրում այս խնդիրն անլուծելի է», – հայտարարել է Փաշինյանը։


Leave a comment