Իրանը հարևաններից հաղորդագրություններ է ստանում անվտանգության մեխանիզմների մասին. Ղալիբաֆ

Բաժանորդագրվել

Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ առաջարկները վերաբերում են նաև տարածաշրջանում տնտեսական համագործակցությանը:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ձևավորման մասով Իրանը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հարևան երկրներից: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Տարածաշրջանում անվտանգության և տնտեսական համագործակցության ապահովման նոր մեխանիզմների ձևավորման մասով մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել հարևան երկրներից», – գրել է Ղալիբաֆը Х սոցցանցի իր պաշտոնական էջում:

Leave a comment