https://arm.sputniknews.ru/20260822/rdin-hajtni-e-petdumaji-yntrutjunneri-vra-azdelu-arterkri-planneri-masin-lavrvov-106012662.html
ՌԴ–ին հայտնի է Պետդումայի ընտրությունների վրա ազդելու` արտերկրի պլանների մասին. Լավրով
ՌԴ–ին հայտնի է Պետդումայի ընտրությունների վրա ազդելու` արտերկրի պլանների մասին. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովն ընդգծել է, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ արտերկրի խարդավանքները կտապալվեն: 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T16:52+0400
2026-08-22T16:52+0400
2026-08-22T16:52+0400
ռուսաստան
ընտրություններ
պետդումա
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104754669_0:10:2983:1688_1920x0_80_0_0_9e15ab83482eef0e638e24d498e1a8b7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը տեղեկություններ ունի կիբեռհարձակումների միջոցով Պետդումայի ընտրությունների վրա ազդելու՝ արտերկրի ծրագրերի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ արտերկրի խարդավանքները կտապալվեն:«Տեղեկատվությունն այն մասին, թե որ երկրում ով է փորձում ինչ խարդավանքներ հարուցել՝ ժամանակին ստացվում է և՛ արտաքին հետախուզության ծառայությունից, և՛ անվտանգության դաշնային ծառայությունից։ Կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ ծրագրերը կտապալվեն սաղմնավորման փուլում», – ասել է նա։Որքան ճակատում բարդանում է վիճակը, այնքան ավելի դաժան հարձակումներ է կատարում Կիևը. ՊուտինՆշենք, որ Պետդումայի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 20-ին, կընտրվեն 450 պատգամավորներ, 225-ը` միամանդատ ընտրակարգով, 225-ը՝ դաշնային:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104754669_0:0:2729:2047_1920x0_80_0_0_495beb432ddf36fc6b161a7f590d597e.jpg.webp
ռուսաստան, ընտրություններ, պետդումա, սերգեյ լավրով
ռուսաստան, ընտրություններ, պետդումա, սերգեյ լավրով
Լավրովն ընդգծել է, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ արտերկրի խարդավանքները կտապալվեն:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը տեղեկություններ ունի կիբեռհարձակումների միջոցով Պետդումայի ընտրությունների վրա ազդելու՝ արտերկրի ծրագրերի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Տեղեկություններ կան այն մասին, որ նման արկածախնդրություններ կձեռնարկվեն արտերկրում, որտեղ արտգործնախարարությունը մի քանի հարյուր ընտրատեղամաս է բացում ավելի քան հարյուր երկրներում քվեարկելու համար», – լրագրողներին ասել է Լավրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի շրջանակներում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ արտերկրի խարդավանքները կտապալվեն:
«Տեղեկատվությունն այն մասին, թե որ երկրում ով է փորձում ինչ խարդավանքներ հարուցել՝ ժամանակին ստացվում է և՛ արտաքին հետախուզության ծառայությունից, և՛ անվտանգության դաշնային ծառայությունից։ Կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ ծրագրերը կտապալվեն սաղմնավորման փուլում», – ասել է նա։
Նշենք, որ Պետդումայի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 20-ին, կընտրվեն 450 պատգամավորներ, 225-ը` միամանդատ ընտրակարգով, 225-ը՝ դաշնային: