Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների


Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի առևտրային կենտրոնին օգոստոսի 21-ին հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 16-ի, 130 մարդ վիրավորվել է: Ինը մարդ անհետ կորած է: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է պատասխանել այս հարձակմանը:


Գիշերը հրթիռների և անօդաչուների հարվածների է ենթարկվել նաև Օդեսայի մարզը, վնասվել է երկաթգիծը: Զապորոժիեում և Կիևում կա 1-ական զոհ:


Ռուսական ուժերը հայտնել են, որ Կիևում թիրախավորել են «Բրովարի» լոգիստիկ կենտրոնը:

Դիտումների քանակ5

Leave a comment