https://arm.sputniknews.ru/20260822/artur-petrvosjann-artsate-medal-nvatshec-tsanramarti-patanineri-ev-m15-evrvopaji-arajnutjunum-106010363.html
Արթուր Պետրոսյանն արծաթե մեդալ նվաճեց ծանրամարտի պատանիների և Մ15 Եվրոպայի առաջնությունում
Արթուր Պետրոսյանն արծաթե մեդալ նվաճեց ծանրամարտի պատանիների և Մ15 Եվրոպայի առաջնությունում
Sputnik Արմենիա
ՀՀ–ն ներկայացնող Վարազդատ Հարությունյանն էլ զբաղեցրել է 4-րդ տեղը։ 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T14:54+0400
2026-08-22T14:54+0400
2026-08-22T14:54+0400
կոսովո
ծանրամարտ
մեդալ
արծաթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/16/106010157_0:23:800:473_1920x0_80_0_0_05af7d08fd0ff1b77a881097e14dd26f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ 60 կգ քաշային Արթուր Պետրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր` երկամարտի արդյունքում բարձրացնելով 241 կգ։Նշենք, որ առաջնությունն ընթանում է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։ Պատանիների 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Պետրոսյանը 3 մոտեցումն էլ պատվով կատարեց ու գլխավերևում կարողացավ պահել ծանրաձողը` 102, 105 և 108 կգ քաշերով։ Նա պոկում վարժությունում 2-րդն էր։Հրում վարժությունում Պետրոսյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 127 կգ, երկրորդին` 133։ Երրորդ մոտեցումն անհաջող էր. նա չկարողացավ գլխավերևում պահել 137 կգ քաշով ծանրաձողը։ Հրում վարժությունում նույնպես Պետրոսյանը փոքր արծաթ նվաճեց։Այսօրվա մրցումային օրը հայկական պատվիրակությունից ելույթ էր ունենում նաև ծանրորդ 60 կգ քաշային Վարազդատ Հարությունյանը:Նա պոկում վարժությունում 2 հաջող մոտեցում ունեցավ` գլխավերևում պահելով 100 և 103 կգ քաշերով ծանրաձողը, սակայն 106 կգ–ը բարձրացնել չկարողացավ։Հրում վարժությունում նա հաջողությամբ բարձրացրեց 121 և 125 կգ քաշերը։ Երորդ մոտեցոմը, որի համար պատվիրել էր 132 կգ, անհաջող էր։Երկամարտի 228 կգ արդյունքով Հարությունյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
կոսովո
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/16/106010157_0:0:800:601_1920x0_80_0_0_82f52286a66d6bd9b5a45a2266b7c987.jpg.webp
կոսովո, ծանրամարտ, մեդալ, արծաթ
կոսովո, ծանրամարտ, մեդալ, արծաթ
ՀՀ–ն ներկայացնող Վարազդատ Հարությունյանն էլ զբաղեցրել է 4-րդ տեղը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ 60 կգ քաշային Արթուր Պետրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր` երկամարտի արդյունքում բարձրացնելով 241 կգ։
Նշենք, որ առաջնությունն ընթանում է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։
Պատանիների 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Պետրոսյանը 3 մոտեցումն էլ պատվով կատարեց ու գլխավերևում կարողացավ պահել ծանրաձողը` 102, 105 և 108 կգ քաշերով։ Նա պոկում վարժությունում 2-րդն էր։
Հրում վարժությունում Պետրոսյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 127 կգ, երկրորդին` 133։ Երրորդ մոտեցումն անհաջող էր. նա չկարողացավ գլխավերևում պահել 137 կգ քաշով ծանրաձողը։ Հրում վարժությունում նույնպես Պետրոսյանը փոքր արծաթ նվաճեց։
Այսօրվա մրցումային օրը հայկական պատվիրակությունից ելույթ էր ունենում նաև ծանրորդ 60 կգ քաշային Վարազդատ Հարությունյանը:
Նա պոկում վարժությունում 2 հաջող մոտեցում ունեցավ` գլխավերևում պահելով 100 և 103 կգ քաշերով ծանրաձողը, սակայն 106 կգ–ը բարձրացնել չկարողացավ։
Հրում վարժությունում նա հաջողությամբ բարձրացրեց 121 և 125 կգ քաշերը։ Երորդ մոտեցոմը, որի համար պատվիրել էր 132 կգ, անհաջող էր։
Երկամարտի 228 կգ արդյունքով Հարությունյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։