Այս տարվա մայիսին Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) գործադիր կոմիտեն բոլոր ռուսաստանցի մարզիկներին թույլատրել էր մասնակցել կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումներին։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ուսանողական հավաքականները ստացել են Չանչունում 2027 թվականին անցկացվելիք Ունիվերսիադայում հոկեյի և քյորլինգի մրցումներին մասնակցելու թույլտվություն: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը։
Համաշխարհային ձմեռային Ունիվերսիադան Չինաստանի Չանչուն քաղաքում կանցկացվի 2027 թվականի հունվարի 15-25-ը:
«Ռուսաստանցի պատանի հոկեյիստների համար սա առաջին խոշոր միջազգային մրցաշարն է 2021 թվականից ի վեր։ 2025 թվականին Ռուսաստանը վերջին վեց տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ ունեցավ Գերմանիայում անցկացվող Համաշխարհային ամառային Ունիվերսիադայում։ Ռուսաստանի մարզիկները նվաճեցին 16 մեդալ՝ 6 ոսկե, 6 արծաթե և 4 բրոնզե», – գրել է նախարարը:
Ընթացիկ տարվա մայիսին Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) գործադիր կոմիտեն բոլոր ռուսաստանցի մարզիկներին թաւյլատրել էր մասնակցել կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումներին։
2022 թվականի փետրվարի վերջին Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհուրդը միջազգային մրցումներից անորոշ ժամանակով հեռացրեց Ռուսաստանի բոլոր տարիքի հավաքականներին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Հուլիսի 30-ին IIHF-ի խորհուրդը մերժեց Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի (ՖՀՌ) խնդրանքը՝ թույլատրել Ռուսաստանի հավաքականներին հանդես գալ 2026/27 մրցաշրջանի մրցաշարերում: