Տոլյատիի «Ակրոնը» ցանկանում է ձեռք բերել Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին, հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը:
Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ռուսական ակումբն առաջարկել է 70 միլիոն ռուբլի (շուրջ 840 հազար դոլար)։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը պատրաստ է 5 տարվա պայմանագիր կնքել Հովհաննիսյանի հետ: «Փյունիկը» դեռ վերջնական պատասխան չի տվել և ժամանակ է խնդրել առաջարկը քննարկելու համար։
Կառլեն Հովհաննիսյանին «Փյունիկի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Դավիթ Եղիազարյան