ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի


Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Թեհրանի դեմ, այլև նպատակ ունեն ամերիկյան ինքնիշխանությունը տարածել ՄԱԿ-ի յուրաքանչյուր անկախ պետության դեմ:


«Ոչ մի պետություն չի կությունից հայտնում են, որարող օրինական կերպով պարտադրել օտարերկրյա բանկերին, ձեռնարկություններին կամ օդանավակայաններին հրաժարվել երրորդ պետության հետ օրինական առևտրից»,- նշել է նա։


Բաղաեին հավելել է՝ այս պահանջները, ծովային շրջափակման հետ, խաթարում են այլ պետությունների ինքնիշխանությունը:


Միևնույն ժամանակ, ըստ Իրանի պաշտպանության նախարարության, վերջին տարվա ընթացքում զինամթերքի արտադրությունը կրկնապատկվել է, և այժմ երկիրը նախատեսում է եռապատկել այն:

Leave a comment