Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Յեյսկ նավահանգստի վրա, գրել են ԶԼՄ-ները։ Նավահանգստում վնասվել է մեկ նավ։ Տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատեւը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել քաղաքացիական ենթակառուցվածքներ և բնակելի շենքեր։ Կոնդրատեւը նշել է, որ քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 2 երեխա և վիրավորվել 2 մեծահասակ։
Բելգորոդի շրջանի Դուբովոյե ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է մարդատար ավտոբուսի վրա։ Նախնական տվյալներով՝ տուժել է 3 խաղաղ բնակիչ։ Վնասվել են նաև տրանսպորտային միջոց և ավտոկանգառի ապակիները։
Կուրսկում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ: Բելայայի շրջանի Պեսչանոյե գյուղում 69-ամյա տղամարդ է մահացել, վիրավորվել է 6 մարդ, այդ թվում 4-ը` Կուրսկի շրջանում, 1-ը՝ Բելայայում, ևս մի կին՝ Սուջանսկում։
Բրյանսկում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել: