Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որակազրկվել են 10 և 7 խաղով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշումներ է կայացրել ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Ամենախիստ պատիժը ստացել է Արգենտինայի հավաքականի ու «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, որը իսպանացի ֆուտբոլիստների վրա հարձակվելու համար որակազրկվել է 10 խաղով, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը

Արգենտինայի հավաքականի պաշտպան Նաուել Մոլինան որակազրկվել է 7 խաղով, իսկ նրա թիմակից Տյագո Ալմադան ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին՝ մեկական խաղով: Պարեդեսը և Մոլինան նաև տուգանվել են 90 հազար դոլարով:

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր արգենտինացիներին ու պատմության մեջ երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment