Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանի (Մենչ) դուստրը՝ Էլինան վաճառքի է հանել իր հարսանեկան շքեղ զգեստը։
Նա ինստագրամյան էջում լուսանկարներ է տեղադրել և գրել. «Հարսանեկան զգեստ՝ քողով, գլխազարդով և Ներքնաշրջազգեստ/մասնագիտական քիմմաքրում, սկզբնական գինը՝ $32,000, վաճառվում է $8000-ով»։
Ավելի վաղ Էլինան հայտնել էր ամուսնալուծության մասին։ Զույգն ամուսնացել էր 2025 թվականի հունիսին Լոս Անջելեսում։