Ուկրաինական հարձակումները Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզերի վրա. զոհ և վիրավորներ կան

https://arm.sputniknews.ru/20260822/ukrainakan-hardzakumnery-belgvorvodi-kurski-ev-brjaski-marzerum-zvoh-ev-viravvorner-kan-106007206.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/16/106004721_0:0:1280:960_1920x0_80_0_0_06152d8c955f4f4b8d9cf5d7f97e8cbe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, կուրսկ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, կուրսկ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում վիրավորվել է 6, Բրյանսկի մարզում՝ 4 մարդ:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Բելգորոդի մարզում հարձակվել է մարդատար ավտոբուսի վրա, կան տուժածներ: Այս մասին հայտնում է մարզային օպերատիվ շտաբը։

«Բելգորոդի շրջանի Դուբովոյե ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է մարդատար ավտոբուսի վրա։ Նախնական տվյալներով՝ տուժել է 3 խաղաղ բնակիչ։ Տարբեր աստիճանի վնասվածքներով տղամարդուն և կնոջը շտապօգնությունը տեղափոխել է Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Երրորդ տուժածը տեղափոխվել է մարզային կլինիկական հիվանդանոց», – ասվում է շտաբի՝ MAX հարթակում տարածած հաղորդագրության մեջ։

Վնասվել են նաև տրանսպորտային միջոց և ավտոկանգառի ապակիները։

Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնն էլ հայտնել է, որ անցած օրվա ընթացքում մարզում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ:

«Բելայայի շրջանի Պեսչանոյե գյուղում 69-ամյա տղամարդ է մահացել, վիրավորվել է 6 մարդ, այդ թվում 4-ը` Կուրսկի շրջանում, 1-ը՝ Բելայայում, ևս մի կին՝ Սուջանսկում», – MAX հարթակում հայտնել է Խինշտեյնը։

Բրյանսկի մարզպետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկն իր հերթին հայտնել է, որր մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment