Գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզի ռազմավարական օբյեկտների վրա, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները
Գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզի ռազմավարական օբյեկտների վրա, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Չապաևսկի «Օզոն» շուկայի պահեստը հարվածի տակ է հայտնվել, հաղորդում է Dialog.UA-ն: Սամարայի մարզում օգոստոսի 22-ին, մոտավորապես ժամը 2:52-ին, հայտարարվել է անօդաչու սարքերի մասին տագնապ: Կարճ ժամանակ անց տարածաշրջանի տարբեր շրջաններում լսվել են առաջին պայթյունները:
Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո համալիրում բռնկվել է մեծ հրդեհ։
Նշվում է, որ սա Ozon-ի՝ Վոլգայի շրջանում ամենամեծ պահեստային համալիրներից մեկն է։