ԱՄՆ–ն սկսել է ավիակիրները հեռու պահել Իրանի ափերից. դեսպան

https://arm.sputniknews.ru/20260822/amnn-sksel-e-aviakirnery-heru-pahel-irani-aperic-despan-106003812.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/13/105884406_131:0:2862:2048_1920x0_80_0_0_cf80ea26bbd2c9b64ba77f271acf2dc4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն, քազեմ ջալալի

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն, քազեմ ջալալի

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Ջալալին հայտնել էր, որ Իրանը կարողացել է վնաս հասցնել «Աբրահամ Լինքոլն» ավիակրին:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն սկսել է ավիակիրները հեռու պահել Իրանի ափերից՝ հակամարտության ընթացքում իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման պատճառով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Եթե նայենք միջազգային ջրերում ամերիկյան նավերի գտնվելու վայրին, ապա դրանք հեռու են Իրանի ափերից և տարածքային ջրերից», – մեկնաբանել է դեսպանը:

Ջալալին մարտի կեսերին հայտնել էր, որ Իրանը կարողացել է վնաս հասցնել «Աբրահամ Լինքոլն» ավիակրին՝ դրանով իսկ ազդանշան ուղարկելով ԱՄՆ-ին: Դրանից հետո իրանցի զինվորականները բազմիցս հայտնել են ամերիկյան նավատորմի ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին:

Դեսպանը հավելել է, որ հավանաբար Վաշինգտոնն ընկալել է այդ ազդանշանը։

«Հաշվի առնելով այդ նավերի վիճակի մասին հաղորդագրությունները, թվում է, որ Իրանը դրանց վրա հարվածներ հասցնելու կարիք չունի», – նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով ավիակիրների վրա կրկնակի հարվածների հեռանկարները:

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:

Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։

Leave a comment