Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին

Քաղաքականություն

21.08.2026 | 21:29

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, Հայաստանում առաքելությունն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ, բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Վասիլիոս Ձուվարասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել։

Leave a comment