«Դեռ դժվարությամբ եմ հավատում». Յուրի Սարիբեկյանը վերադարձել է Հյուսիսային բևեռից

https://arm.sputniknews.ru/20260821/der-dzhvarutjamb-em-havatum-juri-saribekjany-veradardzel-e-hjusisajin-beveric-105994890.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105989917_143:0:1280:853_1920x0_80_0_0_a2f59ac347a117bbaa18858de36938b6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դպրոցական, սառցահատ, «գիտելիքների սառցահատ» նախագիծ

հայաստան, դպրոցական, սառցահատ, «գիտելիքների սառցահատ» նախագիծ

Բաժանորդագրվել

Հայ պատանին մասնակցել է «Գիտելիքի սառցահատ» արշավախմբին։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Դպրոցական Յուրի Սարիբեկյանը, որը ատոմային սառցահատով մեկնել էր Հյուսիսային բևեռ, անչափ տպավորված է վերադարձել ուղևորությունից։

«Մինչև հիմա դժվարությամբ եմ հավատում, որ ես դարձել եմ այն քչերից մեկը, ով եղել է Հյուսիսային բևեռում: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը նման մեծածավալ միջազգային նախագծում», – պատմել է Յուրին Հայաստանում Ռուսական տանը։

Սարիբեկյանը Հայաստանը ներկայացրել է «Ռոսատոմի» «Գիտելիքի սառցահատ» գիտալուսավորչական 7-րդ արշավախմբում:

10 օրվա ընթացքում միջազգային թիմը «Հաղթանակի 50 տարի» ատոմային սառցահատով անցել է Մուրմանսկ-Հյուսիսային բևեռ-Ֆրանց Իոսիֆի երկիր-Մուրմանսկ երթուղով: Արշավախմբի կազմում ընդգրկված էին 68 դպրոցականներ և քոլեջների սաներ Ռուսաստանից և 22 այլ երկրներից:

Հյուսիսային լայնության 90° կոորդինատում Յուրին մյուս մասնակիցների հետ բարձրացրել է Հայաստանի դրոշը և միացել խորհրդանշական ակցիային՝ միջազգային շուրջպարին:

«Ես տեսա Արկտիկայի յուրահատուկ բնությունը, ծանոթացա տարբեր երկրների իմ հասակակիցների հետ, նոր գիտելիքներ ձեռք բերեցի և հասկացա, թե որքան հնարավորություններ է բացում գիտությունը։ Այդ պատմությունը ես կհիշեմ ընդմիշտ», – ասել է դպրոցականը։

2024 թվականից միջազգային դարձած մրցույթի շնորհիվ բևեռ են մեկնել աշխարհի 15 երկրի երեխաներ, այդ թվում՝ հայաստանցի դպրոցական Արթուր Շառյանը։ 2025 թվականին Հայաստանից մասնակցել է Ալինա Մնոյանը։

Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ անցկացվող «Գիտելիքի սառցահատ» միջազգային մրցույթի հաղթողներից է: Մեծամոր քաղաքի հիմնական դպրոցներից մեկի շրջանավարտն, ատոմային էներգետիկների ընտանիքից է և «Խաղաղ ատոմ» հասարակական կազմակերպության ակտիվիստ: Նա նույնպես ցանկանում է դառնալ ատոմային մասնագետ։

Հայ դպրոցականները 2 մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Leave a comment