Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները

Հասարակություն

21.08.2026 | 20:02

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի հարկային ու իրավական կարգավորումների, ինչպես նաև ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստում անցած Կոմիտեի աշխատակիցների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի ՀՀ օրենսդրական կարգավորումները, հարկման մեխանիզմները, ռիսկերի գնահատման և իրավախախտումների բացահայտման գործիքները։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային փորձին և ոլորտում առկա մարտահրավերներին։

«Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս․ կարևորում եմ ՊԵԿ աշխատակիցների գիտելիքների շարունակաբար զարգացումը նաև այս ոլորտում՝ հնարավոր ռիսկերը կառավարելու և հետագա աշխատանքներում արդյունավետ քայլեր իրականացնելու համար»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։

ՊԵԿ նախագահը կարևորել է վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու, ռիսկերը ժամանակին գնահատելու, ինչպես նաև ոլորտի զարգացումներին համահունչ վերահսկողական մեխանիզմները կատարելագործելու հնարավորությունները։

Leave a comment