ՔՊ-ն «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին հանձնաժողովի նախագահ ընտրեց

Քաղաքականություն

21.08.2026 | 18:05

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիանա Մանուկյանն ընտրվեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Քվեարկությանը մասնակցեց 96 պատգամավոր։ Թեկնածությանը կողմ էր քվեարկել 57-ը, դեմ՝ 39 պատգամավոր։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔՊ-ն չէր ընտրել ընդդիմադիրների կողմից այս պաշտոնում առաջադրված առաջին թեկնածուին՝ Հայկ Ֆարմանյանին։ Լիանա Մանուկյանի կենսագրությունը ներկայացրեց հենց Ֆարմանյանը։

«Մենք կուռ թիմ ենք, ուստի որևէ նշանակություն չունի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով կլինի»,-ասել էր նա։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment