Որևէ ուղիղ կամ անուղղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին


Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ փոխնախագահի հետ Երևանում քննարկել է Բաքվում պահվող հայերի հարցը։


 


«Ես խնդրում եմ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել է օրակարգում, և հարցը քննարկվել է։ Ես ձեզ ավելին ասեմ՝ չափազանցություն չկա, գործնականում որևէ ուղիղ կամ անուղղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ մենք այդ թեմային չանդրադառնանք, չկա ուղղակի։


 


Էլի եմ ասում՝ վերաբերելի, որովհետև կարող են լինել ձևաչափեր, որտեղ ընդհանրապես ոչ մի ուղղակի կամ անուղղակի առնչություն չլինի։ Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը պարբերաբար բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք այդ հարցի լուծման մեջ»,- նշել է վարչապետը։


 


Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահը երկօրյա այցով Հայաստանում էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։


 


 

Դիտումների քանակ4

Leave a comment