Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կոսովոյում ընթացող ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Մ15  տարիքային խմբում Գրիգոր Աղավելյանը (55 կգ) պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 83 կգ ու 85 կգ և գրանցել 5-րդ արդյունքը: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 110 կգ ու դարձել ոսկե մեդալակիր:

Երկամարտում Գրիգոր Աղավելյանը 198 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը:

Leave a comment