https://arm.sputniknews.ru/20260821/ynddimadir-patgamavvorn-yntrvec-mshtakan-handznazhvoghvovi-nakhagah-105985143.html
Ընդդիմադիր պատգամավորն ընտրվեց մշտական հանձնաժողովի նախագահ
Ընդդիմադիր պատգամավորն ընտրվեց մշտական հանձնաժողովի նախագահ
Sputnik Արմենիա
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T18:03+0400
2026-08-21T18:03+0400
2026-08-21T18:04+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
պատգամավոր
լիլիթ մինասյան
հանձնաժողով
լիանա մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105950272_0:0:1294:728_1920x0_80_0_0_05dfa7a01234d4bfeedf1f98a9bc5f69.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրեց, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 96 պատգամավոր, Մանուկյանի թեկնածությանը կողմ են քվեարկել նրանցից 57–ը, դեմ` 39–ը։ՔՊ–ական պատգամավորներն իրենց ելույթներում ակնարկել էին, որ պաշտպանելու են Մանուկյանի թեկնածությունը։Նշենք, որ «Ուժեղ Հայաստանը» այս հանձնաժողովի համար թեկնածու էր առաջադրել նաև Հայկ Ֆարմանյանին, սակայն նա չէր ընտրվել. խորհրդարանական մեծամասնություն կազմող ՔՊ–ն կտրականապես դեմ էր նրա թեկնածությանը։Հիշեցնենք` ըստ Դոնթի բանաձևի` 12 մշտական հանձնաժողովից 8-ի նախագահները լինելու են ՔՊ-ի ներկայացուցիչները, 4-ինը՝ ընդդիմության։ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ–ական նախագահներն ընտրվեցին, ընդդիմադիրներից` միայն մեկը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105950272_127:0:1215:816_1920x0_80_0_0_ad73ebc87b1b8d907c9e7364553a3840.jpg.webp
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, լիլիթ մինասյան, հանձնաժողով, լիանա մանուկյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, լիլիթ մինասյան, հանձնաժողով, լիանա մանուկյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրեց, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 96 պատգամավոր, Մանուկյանի թեկնածությանը կողմ են քվեարկել նրանցից 57–ը, դեմ` 39–ը։
ՔՊ–ական պատգամավորներն իրենց ելույթներում ակնարկել էին, որ պաշտպանելու են Մանուկյանի թեկնածությունը։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստանը» այս հանձնաժողովի համար թեկնածու էր առաջադրել նաև Հայկ Ֆարմանյանին, սակայն նա չէր ընտրվել. խորհրդարանական մեծամասնություն կազմող ՔՊ–ն կտրականապես դեմ էր նրա թեկնածությանը։
Հիշեցնենք` ըստ Դոնթի բանաձևի` 12 մշտական հանձնաժողովից 8-ի նախագահները լինելու են ՔՊ-ի ներկայացուցիչները, 4-ինը՝ ընդդիմության։