Լիբանանի դեֆոլտից եք խոսո՞ւմ ՀՀ-ում․ թույլ չենք տա 300 հազար ադրբեջանցիների ֆեյք սերիալը նկարել․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

21.08.2026 | 16:46

Ազգային ժողովի նիստում ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիաննա Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն անդրադարձավ երկրի ֆինանսական կայունությանը, միջազգային բանկերի գործունեությանը և ընդդիմադիրների կողմից հնչեցվող քննադատություններին։

Պատգամավորն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչեցված՝ Լիբանանի դեֆոլտի վերաբերյալ թեմային՝ նշելով, որ դրան հակակշռող հստակ փաստարկներ կան։ Նա ներկայացրել է միջազգային վարկանիշային կազմակերպությունների վերջին տվյալները. «Moody’s հեղինակավոր ընկերությունը 2026 թվականի հուլիսի 28-ին փոխում է Հայաստանի վարկանիշը կայունից դրականի BA3-ի՝ պատճառ նշելով «տնտեսական աճի բարձր ներուժ և ամուր մակրոն տնտեսական ցուցանիշներ»։

Ըստ պատգամավորի՝ Լիբանանի դեֆոլտի մասին խոսելը տեղին չէ, քանի որ վարկանիշային կազմակերպությունները Լիբանանի խնդիրների մասին սկսել էին խոսել դեռևս դեֆոլտից յոթից ինը տարի առաջ, մինչդեռ Հայաստանի պարագայում վարկանիշը փոխվում է դրականի։

Պատգամավորն անդրադարձել է նաև ընդդիմադիր պատգամավոր Աբրահամյանի հարցադրմանը, թե ինչու են միջազգային բանկերը հեռանում Հայաստանից։ Նա հերքեց որևէ բացասական միտման գոյությունը՝ ներկայացնելով կոնկրետ բանկերի հիմնավորումները. «HSBC-ի հիմնավորումը տեսե՞լ եք… մարդիկ ասել են մենք գնում ենք էնտեղ որտեղից սկսել ենք Մեծ Բրիտանիա և հեռավոր Ասիա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment