Հայաստանում հայտնաբերվել է թունավոր խաղալիք․ վաճառքը կասեցվել է

Բաժանորդագրվել

Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հանձնարարականներ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, արտադրանքի հետկանչման և դրա ոչնչացման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանում հայտնաբերվել է թունավոր խաղալիք, դրա վաճառքը կասեցվել է, հայտնում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Նշվում է, որ տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Անուշիկ Գևորգյան Ավետիքի» Ա/Ձ-ում։

«Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար թունավոր նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

եսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, արտադրանքի հետկանչման և դրա ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքը, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

Leave a comment