Ուկրաինան հարվածներ է հասցրել ՌԴ 10 խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 21-ի առավոտյան Պերմի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Տարածաշրջանում «անօդաչու թռչող սարքերի տագնապը» տևել է ավելի քան երկու ժամ, Ռոսավիացիան սահմանափակել է «Բոլշոյե Սավինո» օդանավակայանում ինքնաթիռների վայրէջքներն ու թռիչքները։ Պերմի բնակիչները հայտնել են մի քանի պայթյունի մասին:
Հարձակման է ենթարկվել «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի 10 խոշորագույններից է:
Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարվածներն ակտիվացրել են 2026 թվականին։ S&P Global-ի վերլուծության համաձայն՝ հարձակումները խափանել են առնվազն 26 նավթավերամշակման գործարանների աշխատանքը, դրանցից 7-ը դեռևս չեն վերականգնել արտադրությունը։