ԼԺՀ–ի վրա ուկրաինական հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260821/lzhhi-vra-ukrainakan-hardzakumneri-hetevanqvov-1-mard-zvohvel-e-8-y-viravvorvel-105977206.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102477755_160:0:1120:720_1920x0_80_0_0_52876a59f74cd6a71ace464f13038748.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լուգանսկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ

լուգանսկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Սևերոդոնեցկում հարված է հասցվել մասնավոր տանը։ Վիրավորվել են 47-ամյա տղամարդ և կին, ինչպես նաև 10-ամյա երեխա։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 10-ամյա երեխա։ Այս մասին հայտնել է մարզպետ Լեոնիդ Պասեչնիկը։

«Թշնամին կրկին հարձակվել է հանրապետության վրա։ Դժբախտաբար, մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, նրանց թվում` մեկ անչափահաս», – գրել է Պասեչնիկը Max–ում։

Սևերոդոնեցկում հարված է հասցվել մասնավոր տանը։ Վիրավորվել են 47-ամյա տղամարդ և կին, ինչպես նաև 10-ամյա երեխա։

Սվատովսկի քաղաքային շրջանում բնակելի շենքի վրա անօդաչուի հարձակման հետևանքով 70-ամյա կին է զոհվել։ Սվատովսկի քաղաքային շրջանում, ինչպես նաև Լիսիչանսկում, հարվածների տակ մեքենաներ են հայտնվել։ Տուժել են 59-ամյա կին և 75-ամյա տղամարդ։

«Սլավյանոսերբսկի քաղաքային շրջանում անօդաչու թռչող սարքը հարձակվել է լոկոմոտիվի վրա, վիրավորվել է մեքենավարի օգնական», – հավելել է Պասեչնիկը։

Եվս երկու մարդ՝ 44 և 51 տարեկան տղամարդիկ, տուժել են Ռուբիժնոյե և Կրեմենսկոյեի քաղաքային շրջաններում։

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱԹՍ–ների հարձակման են ենթարկվել մեքենաներ նաև Լուգանսկում և Կիրովսկում։ Վնասվել են քաղաքացիական, կոմունալ և արդյունաբերական ենթակառուցվածքների օբյեկտներ։

Leave a comment