Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանի դահլիճից։ Դատավոր Դավիթ Բալայանը որևէ խափանման միջոց չկիրառեց «ՀայաՔվեի» համակարգող Չալաբյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։