Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար


Կառավարությունը տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար առաջարկում է պետական աջակցության նոր հնարավորություններ՝ նպատակ ունենալով խթանել անասնագլխաքանակի ավելացումն ու մսի և կաթի արտադրության ծավալների ընդլայնումը։


 


Ծրագրի շրջանակում տնտեսվարողները կարող են օգտվել՝


 


– 50 տոկոս փոխհատուցումից,


– 0 տոկոս տոկոսադրույքով վարկերից,


– 18 ամիս արտոնյալ վարկային ժամկետից,


– մինչև 1000 գլուխ կենդանի ձեռք բերելու հնարավորությունից։


 


Աջակցության ծրագրի միջոցով նախատեսվում է նպաստել տավարաբուծության ոլորտի զարգացմանը, տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների ավելացմանը։


 


Ծրագրի պայմանների և մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է Կառավարության հրապարակած տեսանյութում։


Դիտումների քանակ1

Leave a comment